Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Սարգսյանի սադրանքին

Բաքու-ԱՊԱ։ Միջազգային հանրությունը երբեք չի ճանաչի Հայաստանի կողմից իրականացված ռազմական օկուպացիայի արդյունքները:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը,։ Միջազգային հանրությունը չի ճանաչել և երբեք չի ճանաչի Հայաստանի կողմից իրականացված ռազմական օկուպացիայի արդյունքները», - ասել է Հաջիևը:   Նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանի հետ միասին հաջողություն են համարում Ադրբեջանի դեմ իրականացված ահաբեկչությունը, ռազմական ագրեսիան, էթնիկական մաքրումը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ժամանակավոր օկուպացիան բերեց այն բանի, որ Երևանը դուրս մնաց տարածաշրջանային նախագծերից: Ավելին, Հայաստանը հարցականի տակ է դրել իր գոյությունը՝ որպես ինքնիշխան պետություն», - ասել է նա: 

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը ճանաչում և աջակցում է Ադրբեջան ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը նույնպես անընդունելի են համարում ներկայիս ստատուս քվոն, որը հիմնվում է ռազմական ագրեսիայի վրա: Իսկ ստատուս քվոյի փոփոխությունը առաջին հերթին ենթադրում է ագրեսիայի վերացում», - հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:    

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276