Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ. «Փաշինյանի ռեժիմը կրկնում է Սարգսյանի սխալները»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները առաջ տանելու համար ինտենսիվ բանակցությունների կողմնակից է:

Այս մասին հայտարարել է ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով հայկական կողմի արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին:

«Նախչըվանում տեղակայված ժամանակակից սպառազինությունները՝ այդ թվում երկար հեռահարության հրթիռները, ի զորու են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմական թիրախները: Այլ կերպ ասած՝ անվտանգության հարցը լիովին լուծված է: Այդ հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում է»,- Նախչըվանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Երբ Հայաստանում քաղաքական ճգնաժամ էր, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ եթե Հայաստանում իշխանության գան ողջամիտ քաղաքական ուժեր, ապա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարելի է առաջընթացի հասնել:  Սակայն, ըստ երևույթին, Հայաստանի օխլոկրատիկ ռեժիմը փորձում է կրկնել նախկին ռեժիմի սխալները: Փարիզյան հանդիպումից հետո հնչեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունների ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ն շարունակում է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել: Եթե այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարի կարգադրությամբ մամուլի ծառայությունը  հանդես է գալիս նման անհեթեթ հայտարարություններով, ապա վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանին սպասում է նույն ճակատագիրը», - ասել է Հիքմեթ Հաջիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9921
 
RR
0.0273