Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ. Բաքուն պատրաստ է համագործակցել Երևանի հետ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ, սակայն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերի դուրս բերման պայմանով, հայտարարել է՝ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

«Մենք ուզում ենք համագործակցություն, բարեկամություն նրանց (Հայաստանի) հետ: Սակայն կա մի պայման՝ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից: Մենք ուզում ենք, որպեսզի մեր տարածաշրջանը զարգանա ու բարգավաճի»,-երեքշաբթի Բաքվում Եվրամիություն-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 15-րդ նիստում ասել է Զ.Ասկերովը:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը հանդիսանում է օկուպացիոն քաղաքականության պատանդը, որն անցկացրել է Սերժ Սարգսյանը:

Զ. Ասկերովը ընդգծել է- որ ԵՄ-ն ու Եվրախորհրդարանը երկակի չափանիշների քաղաքականություն են անցկացնում: Նա որպես օրինակ է բերել՝ Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդունումը, այն դեպքում, երբ Հայաստանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում:

Առաջին փոխխոսնակը հավելել է, որ ներկա ժամանակ Լեռնային Ղարաբաղից թմրամիջոցներ են մատակարարվում Եվրոպա: «Դա ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև բոլորի խնդիրն է»,- նշել է նա:

Զ. Ասկերովը ընդգծել է, որ Ադրբեջանը արդարություն է ակնկալում ԵՄ-ից: «Ձեր վերաբերմունքը հայտնեք հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ինչու՞ է նման վերաբերմունք ցուցաբերվում ագրեսոր երկրին»,- ասել է նա:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276