Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերականգնման մասին

Բաքու-ԱՊԱ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է բերել՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ մարտական գործողությունների:

Այդ մասին՝ ԱՄՆ Սենատի Հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, իր ավանդական ամենամյա ելույթում հայտարարել է՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը։ Զեկույցում ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության բոլոր վտանգների մասին, որոնք կարող են առաջանալ 2018 թվականին: Ելույթի Լեռնային Ղարաբաղին նվիրված մասում ասվում է, որ «կողմերը չեն շտապում գնալ փոխզիջումների»: Ամերիկյան հետախուզության տնօրենը համարում է, որ արտաքին ճնշումը, Ադրբեջանում իրականացվող կայուն ռազմական արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինության գնումը կարող են բերել 2018 թ. խոշոր ռազմական ընդհարումների: Ելույթի համաձայն, Կրեմլը էլ ավելի կընդարձակի իր ազդեցությունը հետխորհրդային տարածությունում: Այդ նպատակների համար Մոսկվան «ագրեսիվ և օպորտունիստական քաղաքականություն» է անցկացնելու: Դենիել Քոութսը իր ելույթում նշում է նաև Արևմուտքի հետ Թբիլիսիի ինտեգրմանը խոչընդոտելու Ռուսաստանի՝ չդադարող ջանքերի պատճառով Վրաստանում ստեղծված բարդ իրավիճակը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301