Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ապրիլյան մարտերում ադրբեջանական բանակի տարած հաղթանակից 2 տարի է անցնումՕօոը

Բաքու-ԱՊԱ։ Լրանում է ադրբեջանական բանակի՝ ապրիլյան պատերազմում տարած հաղթանակի 2-րդ տարեդարձը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և ողջ օրվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը հրետանային գնդակոծության էին ենթարկում ադրբեջանական բանակի առաջնային դիրքերն ու շփման գծի մերձակա բնակավայրերը: 

Ադրբեջանական բնակավայրերի գնդակոծության հետևանքով զոհվեց 6 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երկու երեխա, 26 հոգի ծանր վիրավորվեց:

Քառօրյա մարտական գործողությունների արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ազատագրեցին Թալըշ գյուղի շրջակա բարձունքները, ինչպես նաև Սեյսուլան բնակավայրը, որոնք սպառնալիք էին հանդիսանում Գյորանբոյի շրջանի և Նավթալան քաղաքի համար:  

Ադրբեջանական զինուժը իր վերահսկողության տակ վերցրեց նաև Ֆիզուլիի ուղղությամբ տեղակայված Լելեթեփե բարձունքը, որը ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի: Ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ անցավ նաև Աղդերե-Մատաղիս ավտոճանապարհը:

Քառօրյա պատերազմի ժամանակ ոչնչացվեց Հայաստանի ԶՈՒ-ին պատկանող 30 տանկ, շուրջ 15 հրետանային սարքավորում: Հայաստանը տվեց 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր:

Ընդհանուր առմամբ, հայկական օկուպացիայից ազատագրվեց ավելի քան 2 000 հա տարածք: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ազատագրված տարածքներում ամրացման աշխատանքներ են իրականացրել:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278