Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգաիճակի շուրջ բանակցությունների» ոչ մի համաձայնագիր չի լինի»

Բաքու-ԱՊԱ:Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը։

Նա նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին կարգավորման շատ տարրեր կան։ «Բանակցությունների տարրերը ներառում են փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղակայում։ Այդ ամենը քննարկումների առարկա է լինելու։ Ապագա կարգավիճակի որոշման հարցը հենց նախագահ Իլհամ Ալիեւն է առաջ քաշել , ու մենք ողջունում ենք դա։ Հանդիպումների ընթացքում նախագահները կարող են քննարկել զանազան տարրեր։ Նման հանդիպումները պետք է շարունակվեն։ Բոլոր նշված տարրերը պետք է քննարկվեն որպես փաթեթ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Համանախագահները արդեն նշել են, որ ներկա ստատուս-քվոն երկար չի տեւի»:

Ուորլիքի խոսքով դեռ տեղեկություն չկա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների գալիք հանդիպման մասին։ Համանախագահները հույս են հայտնել , որ երկու երկրների արտգործնախարարները կկարողանան հանդիպել Համբուրգում ՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ հերթական նիստի ժամանակ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9988
 
RR
0.0288