Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Այսօր լրանում է Շուշա քաղաքի օկուպացման 26 տարին

Բաքու-ԱՊԱ: Շուշան անվանում են Ղարաբաղի թագը, Ադրբեջանի մարգարիտը, մեր երաժշտության օրրանը և Կովկասի կոնսերվատորիան:

Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 01:21 րոպեին 11 հազարանոց հայկական բանակը հարձակման անցավ բոլոր ուղղություններով՝ Գըրխփիլաքյանի, Դաշալթիի, Գայբալիի, Շուշաքենդի և Հաջիթալայի կողմից: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ էին անցել բոլոր կարևորագույն դիրքերը, 12 ժամ Շուշան հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ծանր մարտերը շարունակվել են մինչև մայիսի 8-ի երեկոյան ժամը 8-ը:

Ռադիոունկնդրման արդյունքում հայտնի է դարձել, որ հայկական կողմը մեկ օր քաղաք չի մտել, զգուշանալով, որ դա ադրբեջանցիների կողմից սարքված թակարդ է, ողջ օրվա ընթացքում հետախուզություն են անցկացրել։ Միայն մայիսի 9-ին հայկական զինված միավորումները մտել են քաղաք և գրավել դիրքերը:

Շուշա քաղաքի օկուպացման ժամանակ զոհվել են հարյուրավոր անմեղ մարդիկ։Մոտ 60 հոգի գերի է վերցվել և անհետ կորել։ Զոհվածների, վիրավորվածների ու գերիների թվում եղել են կանայք ու երեխաներ։ Մոտ 22 հազար մարդ փախստական է դարձել։ Օկուպացված շրջանում կա 284 պատմական հուշարձան, 8 թանգարան, գեղարվեստական պատկերասրահ, դամբարան, 8 երաժշտական դպրոց, մշակույթի կենտրոն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276