Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքուն մեղադրել է Երևանին՝ հայ-ադրբեջանական սահմանում լարվածության սրման հարցում

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի ԱԳՆ-ը հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախչըվանի հատվածում լարվածության սրման համար պատասխանատվությունը դրել է Հայաստանի նոր իշխանությունների վրա, նշվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ:

«Հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման փոխարեն, Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ և հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախչըվանի հատված, դրանով հանդերձ խրախուսելով լարվածության աճը և նման սադրանքները: Մենք միանշանակ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, Հ. Հաջիևի խոսքով, Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները վկայում են այն մասին, որ Երևանում չեն ուզում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, այլ ձգտում են առավելագույնս քողարկել իրենց կողմից անցկացվող օկուպացիոն քաղաքականությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ կիրակի օրը հայ-ադրբեջանական պետական սահմանում մարտական առաջադրանքի կատարման ժամանակ ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը չի բացառում այն, որ սադրանքի կատարման հետևում անմիջականորեն կանգնած են՝ մի քանի օր առաջ այդ ուղղությամբ զորքերի շփման գիծ այցելած Հայաստանի նորանշանակ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, «ովքեր և հրահանգավորել են տվյալ սադրանքի իրականացնելը»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267