Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հայաստանը պետք է պատասխան տա Խոջալուի ցեղասպանության համար. Թուրքիայի ԱԳՆ

Բաքու-ԱՊԱ։ Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ 2009 թ. Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունների մասին հայտարարությանը:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ Էդվարդ Նալբանդյանի խոսքերն անհիմն են և նպատակ են հետապնդում մոլորեցնել միջազգային հանրությանը:

«Արձանագրությունները դեռ գտնվում են Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում: Այդ արձանագրությունների վավերացման համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական կոնյունկտուրայի ձևավորում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատում: Հայ-թուրքական արձանագրությունների իրագործումը պետք է իր ավանդը ներդնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Առաջին հերթին, պետք է առաջընթաց գրանցվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի տարածքների օկուպացիային»:  

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Նալբանդյանի պնդումները ինչ որ ցեղասպանության մասին, անհիմն են:  

«Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի մի կողմ կթողնի վիճելի պատմական թեմաները և առաջին հերթին պատասխան կտա ոչ վաղ անցյալում  իրականացված Խոջալուի ցեղասպանության համար»: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0981
 
RR
0.0279