Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանի ԱԳՆ. ԼՂ շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն

Բաքու-ԱՊԱ: «Մենք խորհուրդ ենք տալիս շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին:

«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Իրանը երկու հարևանների հետ էլ լավ հարաբերություններ ունի: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք խորհուրդ ենք տալիս լուծել այդ խնդիրը խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ որպեսզի Հարավային Կովկասում վերականգնվի խաղաղությունն ու կայունությունը»:

Քասեմին նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում զարգացումներին: «Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին՝ հավելելով, որ այս խնդրում մշտապես եղել է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը:

«Երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել, և հուսով ենք, որ ի վերջո դիվանագիտությունն ու երկխոսությունը կգերակայեն այլ մոտեցումների ու մեթոդների նկատմամբ»,- ամփոփել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296