Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լավրով. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն Ադրբեջանն ու Հայաստանը»

Բաքու-ԱՊԱ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են կարգավորել միայն հակամարտող կողմերը»:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող հստակ պլաններ ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, քանի որ խնդիրը պետք է լուծեն հակամարտող կողմերը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ անում է ամեն բան կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասել է Լավրովը: Վերջին տարիներին ձեռնարկվել են ինտենսիվ ջանքեր՝ ամփոփելով հակամարտող կողմերի բոլոր դիրքորոշումները և փորձելով դրանցից առանձնացնել ԼՂ խնդրի կարգավորման այս կամ այն ասպեկտի վերաբերյալ համընկող մոտեցումները: Մենք փորձել ենք հուշել այն փոխզիջումները, որոնք կողմերին կարող են հանգեցնել ընդհանուր հայտարարի այն հարցերում, որտեղ դեռևս տարաձայնություններ կան», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277