Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Լավրովը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին

Բաքու-ԱՊԱ: Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար ղարաբաղյան հակամարտության կողմերին անհրաժեշտ է հրաժարվել միմյանց նկատմամբ անվստահությունից՝ միևնույն ժամանակ կիրառելով 2011թ. Կազանյան գագաթնաժողովում մշակված փաստաթուղթը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ամենակարևորը անվստահությունից դուրս գալն է, որը դեռևս երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ և կենտրոնանալ իրատեսական, գործնական գաղափարների վրա, որոնք բավականին շատ են», - հայկական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

Նրա խոսքով, այդ գաղափարները պետք է «շարադրվեն թղթի վրա»:

Լավրովը նշել է, որ 2011-ի Կազանյան գագաթնաժողովի նախապատրաստումն ինտենսիվ է եղել, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև:
«Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում հավելյալ հարցեր և մեկնաբանություններ են ի հայտ եկել: Այդպես պատահում է: Մենք դրանից հատուկ ողբերգություն չենք սարքում: Աշխատանքը շարունակվելու է: Վստահ եմ, որ այսպես կոչված՝ Կազանի փաստաթղթում շարադրվածի մեծ մասը նախկինի պես պահանջված է»,-ընդգծել է Լավրովը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.981
 
RR
0.0269