Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԼՂ հակամարտության կարգավորման պլանը սեղանին է. ՌԴ ԱԳՆ ղեկավար

Բաքու-ԱՊԱ: Շատ մոտեցումները, որոնք պետք է բերեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունքի, արդեն ուրվագծվել են:

Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո:

«Հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվի: Բոլոր քայլերը բազմիցս քննարկվել են և արտացոլված են ԵԱՀԿ փաստաթղթերում, համանախագահների հայտարարություններում: Մենյուն սեղանին է»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ անհնար է հեռացնել այս կամ այն տարրերը: «Հակառակ կողմը կարող է մտածել, որ հավասարակշռությունը խախտվում է: Դիվանագիտությունը երկու կողմերի համար ընդունելի տարբերակ կգտնի»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Սերգեյ Լավրովը հայտնել է նաև, որ նախարարները բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել ուղղությունների վերաբերյալ, որոնք կարող են բերել հակամարտության կարգավորման:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301