Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Փոխնախարար. Հայաստանը որքան շուտ դուրս բերի իր զորքերը, այնքան շատ դա օգուտ կբերի տարածաշրջանին

Բաքու-ԱՊԱ: «Հայաստանը որքան շուտ գիտակցի իրականությունը և իր զորքերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, այնքան շատ դա օգուտ կբերի տարածաշրջանին»:

Այդ մասին՝ Ադրբեջանի և ՄԱԿ-ի գործընկերության 25-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսին իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:


Նա նշել է, որ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիան դարձել է երկրի զարգացման գլխավոր խոչընդոտերից մեկը:

«Ցավոք մինչ այսօր չեն կատարվում՝ Հայաստանի զինված ուժերի լիովին ու անհապաղ դուրս բերումը պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,- նշել է Մամեդգուլիևը՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հիման վրա:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.1335
 
RR
0.0302