Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հնարավոր է Մոսկվայում քննարկեն ԼՂ խնդիրը. Զախարովա

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումը հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպման ժամանակ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը Մոսկվա Ֆրանսիայի արտգործնախարարի այցի ընթացքում, մենք չենք բացառում այդ հարցի ներառումը մի շարք միջազգային խնդիրների քննարկման ընթացքում: Դա բնական է, մենք երկխոսության մեջ ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում նաև այդ հարցի առնչությամբ, այդ պատճառով դրա քննարկումը չի բացառվում»,- ասել է Զախարովան:

Խոսելով տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին՝ Զախարովան նշել է, որ պետք է սպասել Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանությանը, ով կկիսվի իր գնահատականներով, որոնք կտեղադրվեն երկրի արտաքին գործերի նախարարության կայքում:

ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ ինչ վերաբերում է հնարավոր շփումներին, ապա հենց դրանք համաձայնեցվեն, ԱԳՆ-ն լրագրողներին կտեղեկացնի այդ մասին: «Այժմ այդ առնչությամբ ես որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Զախարովան նշել է նաև, որ Ռուսաստանը որպես միջնորդ երկիր անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գտնվի փոխզիջում, բայց ոչ ի վնաս ժողովուրդների ապագայի:

«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կողմ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, նրանց պաշտոնական ներկայացուցիչները և քաղաքական գործիչներն ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ իրենց հայացքները: Գոյություն ունի այդ հարցի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Փոխզիջման որոնումը, ինչպես հասկանում եք, կողմերի դիրքորոշումների մոտեցումն է՝ անկախ նրանից, թե երբեմն որքան հակառակ դրանք կարող են լինել: Համապատասխանաբար, դա միջազգային պրակտիկա է, դիվանագիտական աշխատանք է՝ գտնել թվացյալ անլուծելի հարցերի լուծում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ներկայիս իրավիճակը պահանջում է հակամարտության կարգավորում և առաջընթաց, այդ պատճառով էլ վերջին շրջանում շփումներն ինտենսիվացել են:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288