Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ՎՈՒԱՄ ԽՎ նստաշրջանում բարձրացվել է Լեռնային Ղարաբաղի հարցը

Բաքու-ԱՊԱ։ «ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներին միավորում է ընդհանուր ցավը՝ տարածքային ամբողջականության հարցը»։

Այդ մասին Թբիլիսիում անցկացվող ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 10-րդ նստաշրջանում ասել է ՎՈՒԱՄ ԽՎ-ում ՄիլլիՄեջլիսի պատվիրակության անդամ Ազեր Քերիմլին։ Նա ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը ունի ռազմավարական նշանակություն. «Ադրբեջանի տարածքների 20%-ը գտնվում է Հայաստանի զինված ուժերի օկուպացիայիտակ, և այդ երկիրը շարունակում է այդ հողերի ապօրինի օգտագործումը։ Միջազգային կազմակերպությունները ընդունել են հակամարտության հետ կապված կարևոր փաստաթղթեր,սակայն Հայաստանը դրանք անտեսում է և չի ընդունում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ավելքան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականները և հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հարազատ  հողեր»։

Պատգամավորը խոսել է նաև տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկական անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի ներդրած զգալի ավանդի մասին։

 Նա նշել է, որ հոկտեմբերի 30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի գործարկում է պատմական իրադարձություն է. 

«Այն Եվրոպայի և Ասիայի միջև ամենակարճ և հուսալիերթուղի է։ Այնպիսի նախագծերը, ինչպիսին է ԲԹԿ-ն, բարձրացնում են տարածաշրջանի գրավչությունը»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301