Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Խաղաղության հարթակն ուզում է ներկայացված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ խորհրդատուի կարգավիճակով

Բաքու-ԱՊԱ: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության հարթակն ուզում է ներկայացված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ խորհրդատուի կարգավիճակով:

Այդ մասին հայտնել են Խաղաղության հարթակի մամուլի ծառայությունից, դա արտացոլված է «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության հարթակի» 1-ին գլխավոր վեհաժողովի մասնակիցների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում մեզ խիստ անհանգստացնում են հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, որոնք մարդկային զոհերի պատճառ են դառնում: Միաժամանակ մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այդ հրադադարի խախտումները կարող են վերածվել լայնածավալ ռազմական գործողությունների:

Այս հարցում մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցություն հաստատելու պատասխանատվություն և անհրաժեշտություն ենք զգում, ինչը կարող է օգնել ձեզ այս բարդ գործընթացում:

Այդ նպատակով մենք խնդրում ենք Խաղաղության հարթակին խորհրդատուի մանդատ տրամադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 

Մենք վստահ ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների և Խաղաղության հարթակի հետ կնպաստի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության վերականգնմանը»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285