Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Խալաֆ Խալաֆով. Լեռնային Ղարաբաղը չի կարող որպես կողմ մասնակցել բանակցություններին

Բաքու-ԱՊԱ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ:

Դրա հիմնական պատճառը հանդիսանում է մեր հողերի օկուպացիան: Քանի դեռ Հայաստանը օկուպացման տակ է պահում մեր տարածքները, այդ հարցի լուծումը ձգձգվելու է:

Հուսով ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը առավել կառուցողական դիրքորոշում կցուցադրի, հատկապես նկատի կունենա օկուպացված տարածքների ազատման ակտուալությունը: Նման դեպքում հնարավոր կլինի բանակցային գործընթացը խաղաղ ճանապարհով անցկացնել»:

Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգը, որպես բանակցային գործընթացի կողմ ներկայացնելը սխալ է:

«Բանակցությունների ձևաչափը արդեն հաստատվել է ԵԱՀԿ-ի շրջանակներում: Որպես կողմեր բանակցություններին մասնակցում են Հայաստանը և Ադրբեջանը, որպես միջնորդներ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Մենք հավատում ենք, որ բանակցությունները շարունակվելու են այդ ձևաչափով: Բանակցություններում գլխավոր հարցը լինելու է հողերի շուտափույթ ազատումը: Նման փորձեր ձեռնարկվել են ավելի վաղ ևս, սակայն դա ռեալ չէ, անհեթեթություն է և չի համապատասխանում բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի օկուպացված տարածքն է: Նա չի հանդիսանում քննարկման առարկա: Օրակարգի հարցերից մեկն է՝ հարկադիր վերաբնակների օկուպացված տարածքներ վերադառնալը»,- նշել է փոխնախարարը:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276