Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը մեկնել է Թերթեր

բաքու-ԱՊԱ։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն հանդիպել են Թերթերի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագիմ Մամեդովի հետ: Հանդիպմանը քննարկվել է շփման գծում տիրող իրավիճակը:

Այսօր ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Թերթերի շրջանի տարածքում։ 

Թերթերի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագիմ Մամեդովը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայկական կողմը 1 շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը Թերթերի ուղղությամբ խախտել է 481 անգամ:

«Շփման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերը հայերի կողմից պարբերաբար գնդակոծվում են: Հայաստանը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն ուղևորվել են Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գիծ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301