Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Հորադիզի ուղղությամբ - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հերթական դիտարկում է անցկացվել Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում՝ Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի մոտակայքում:

Դիտարկումն անցել է առանց միջադեպի: 


Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան, Միխայիլ Օլարուն և բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ Ալեքսանդր Նեպոկրիտիխը:

Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներում, դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա օգնականներ Օգնիեն Յովիչը, Մարտին Շուստերը, ինչպես նաև ԲՄՊԽ անդամ Պատրիկ Ֆարելլին:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276