Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

Բաքու-ԱՊԱ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ մայիսի 3-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծում՝ Թերթերի շրջանի ուղղությամբ։

Այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն, Սայմոն Թիլերը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Նեպոկտրիտիխը:

Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից դիտարկումը կանցկացնեն

ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը և Գենադիե Պետրիկան, Մարտին Շուստերը և ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար գնդապետ Վլադիմիր Մինարիկը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276