Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Զաքիր Հասանով. Ղարաբաղում ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չի բացառում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել:

Այս մասին նա հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլարի հետ հանդիպմանը, ով ժամանել է Ադրբեջան: Զաքիր Հասանովը նշել է՝ երկու զինված բանակները կանգնած են շփման գծի երկու կողմերում և չի բացառվում, որ պատերազմն ամեն րոպե կարող է վերսկսվել», - ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Զաքիր Հասանովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի օկուպացիայի տակ, իսկ բանակցությունները մնում են անարդյունք։ Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն՝ լավ կլիներ, որ եթե միջազգային կառույցները ջանքեր գործադրեն հակամարտության ամբողջական կարգավորման համար և զբաղվեն դրա պատճառների վերացման գործով», - ասված է հաղորդագրության մեջ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267