Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Զախարովան համաձայնագրերին հետևելը կարևոր քայլ է համարում ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մտադիր է շարունակել միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ:

Այս մասին լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: 

«Այդ փաստաթղթերում խոսվում է ԼՂ հակամարտությունը բռնի ուժով կարգավորելու անթույլատրելիության մասին: Դրանք պարունակում են կոչ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը` վիճելի հարցերը կարգավորել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքների ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- նշել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունում կարգավորման գործընթացի առաջընթացի համար ռուսական կողմը ջանքեր կգործադրի համաձայնեցված մոտեցումների շրջանակում` հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հետ Մոսկվայի սերտ հարաբերությունները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Մարտ, 2017

USD
1.7201
 
EUR
1.8691
 
RR
0.0303