Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում հարգում են հունվարի 20-ի ողբերգության զոհերի հիշատակը

Բաքու-ԱՊԱ։ Այսօր Ադրբեջանում նշվում է 1990 թ. հունվարի 20-ի ողբերգական իրադարձությունների 28-րդ տարելիցը:

Դրա հետ կապված՝ երկրում համազգային սգո օր է հայտարարվել: Այդ օրը կառավարության ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի աշխատակիցները, շարքային քաղաքացիները կայցելեն Շեհիդների ծառուղի, որտեղ հուղարկավորված են Հունվարի 20-ի ողբերգության զոհերը: Աշխարհի ուշադրությունը Արյունոտ Հունվարի ողբերգության վրա գրավելու նպատակով համապատասխան միջոցառումներ կանցկացվեն` արտերկրում Ադրբեջանի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ադրբեջանական համայնքների կողմից: Հունվարի 20-ին ժամը 12.00-ին հանրապետության տարածքում մեկ րոպե լռությամբ կհարգվի Շեհիդների հիշատակը, նավերը, ավտոմեքենաները և գնացքները ձայնային ազդանշան կտան:  Երկրի տարածքում կիջեցվեն պետական դրոշները: Նշենք, որ 1990 թ. հունվարի 20-ին ժամը 00:20 րոպեին, ԽՍՀՄ զորքերը՝ առանց համաձայնեցնելու Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հետ, ներխուժեցին Բաքու: Դրանով խախտվեցին ԽՍՀՄ և Ադրբեջանի ԽՍՀ-ի Սահմանադրությունները, ինչպես նաև Հանրապետության ինքնիշխանության մասին Սահմանադրական օրենքը:  Խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները Բաքվում դաժան հաշվեհարդար տեսան խաղաղ բնակչության նկատմամբ: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, վիրավորվեցին և անհայտ կորան:  Իր երկրի պետական անկախության և տարածքային ամբողջականության համար պայքարի ելած խաղաղ բնակչության նկատմամբ հաշվեհարդարի արդյունքում սպանվել է 133, վիրավորվել՝ 744 մարդ, 841 հոգի ապօրինի ձերբակալվել է, ևս 5-ը անհայտ կորել է:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276