Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում նշվում է Հանրապետության օրը

Բաքու-ԱՊԱ։ Մայիսի 28-ին Ադրբեջանում նշվում է Հանրապետության օրը:

Ադրբեջանը երկար ժամանակ հանդիսացել է Ռուսաստանի գաղութը, սակայն ադրբեջանական ժողովուրդը միշտ պայքարել է հանուն ազատության ու անկախության:

XX հարյուրամյակը պատմության մեջ մտավ ոչ միայն որպես գիտության և տեխնիկայի, այլև որպես ազգային վերածննդի, ապագաղութացման և ազգային պետությունների ձևավորման դար:
Ռուսաստանում 1917 թ. տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ավարտվեց Ռոմանովների դինաստիայի կառավարման դարաշրջանը: Ռուսական կայսրությունը փլուզվեց:

Եկավ ժամանակը, երբ ժողովուրդներն իրենք պետք է լուծեին իրենց ճակատագիրը: Օգտվելով այդ պատմական հնարավորությունից՝ ազգային ինքնագիտակցության ոգով դաստիարակված Ադրբեջանի լավագույն զավակները հռչակեցին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը:

ԱԴՀ-ն առաջին ժողովրդավար հանրապետությունն էր ողջ Արևելքում: Ընդունվեցին ԱԴՀ-ի պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը:

Սակայն, ԱԴՀ-ն կարողացավ գոյատևել ընդամենը 23 ամիս: 1920 թ. ապրիլի 28-ին բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակն օկուպացրեց Բաքուն և Արևելքի առաջին ժողովրդավար պետությունը տապալվեց:

1990 թվականից սկսած, մայիսի 28-ն Ադրբեջանում նշվում է որպես պետական տոն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267