Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում նշվում է Կանանց միջազգային օրը

Բաքու-ԱՊԱ: Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը:

Կլարա Ցետկինը 1910 թ. օգոստոսի 27-ին կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսում, որը անցկացվում էր Կոպենհագենում, սահմանեց կանանց միջազգային օրը:

Ադրբեջանում այս տոնը նշվում է 1917 թվականից: 1998 թ. Ադրբեջանում ստեղծվել է Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների հարցով պետական կոմիտե: Ադրբեջանը ներկայացված է Եվրոպայի Խորհրդի կանանց բյուրոյում, ՄԱԿ-ի կանանց հարցերով հանձնաժողովի լիիրավ անդամ է:

1995 թ. Ադրբեջանը միացել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային:

Կանայք կազմում են Ադրբեջանի բնակչության 50,1%-ը, և 2017 թ. սկզբի տվյալներով նրանց թիվը կազմում է 4 մլն 918,8 հազ., Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ «Ինտերֆակս-Ազերբայջան» գործակալությանը հայտնել են Պետական վիճակագրական կոմիտեում։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանայք կազմում են երկրի զբաղված բնակչության 48,2%-ը։ Հանրակրթական հաստատությունների աշխատողների շարքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնաբաժինը կազմում է 78,1%, միջին մասնագիտական կրթության հաստատություններում՝ 76,1%, բուհերում՝ 51,9%։ Կանանց բաժին է ընկնում երկրի բժիշկների 64,9%-ը։

Աղջիկները կազմում են՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտների ընդհանուր թվի 46,5%-ը, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ 66,4%-ը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ընդհանուր թվի 48,3%-ը։

Գիտական աշխատողների ընդհանուր թվում կանանց մասնաբաժինը կազմում է 53,3%, Ադրբեջանում կին դոկտորանտների թիվը վերջին 5 տարիներին աճել է 2,2 անգամ։

Կանայք կազմում են երկրի պետծառայողների 28,7%-ը, գործարարների ընդհանուր թվի 20,9%-ը և ֆիզկուլտուրայի ու սպորտի ոլորտի աշխատողների 40,2%-ը։

Վիճակագրության տվյալներով, երկրի գլխավոր օրենսդիր մարմնի՝ Միլլի Մեջլիսի պատգամավորների 16,8%-ը նույնպես կազմում են կանայք։

Տեղական իշխանությունների վերջին ընտրությունների արդյունքներով՝ տեղական իշխանություններում ներկայացված կանանց թիվը ավելացել է վեց անգամ և հասել է 5236-ի, որը կազմում է տեղական իշխանությունների մարմինների աշխատողների ընդհանուր թվի 35%-ը։

Մարտի 8-ը Ադրբեջանում հայտարարվել է ոչ աշխատանքային օր:

Armenia.Az-ը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորում է՝ Ադրբեջանի և Հայաստանի կանանց, ինչպես նաև աշխարհի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267