Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ականի պայթյունից

Բաքու-ԱՊԱ: Աֆղանստանում վեց երեխա է զոհվել ճամփեզրին տեղադրված ականի պայթելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Պաժվակ» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսի Բալխի նահանգում: Պատահածի մանրամասները չեն հաղորդվում:

Իր հերթին TOLOnews հեռուստաալիքը հայտնել է, որ առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 50-ը` վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Առկա տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցում է իրականացրել քաղաքի արեւմտյան մասում՝ տեղական տեղեկատվական գործակալության շենքի մերձակայքում: Նշվում է, որ ահաբեկչական գրոհի զոհերից առնվազն երեքը լրագրողներ են:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299