Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ամերիկացի սենատորն առաջարկել է Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել

Բաքու-ԱՊԱ:Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կարծում է, որ եթե ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան իսկապես Կորեական թերակղզում կարողանան կարգավորել իրավիճակը, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանի։

«Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին և Չինաստանին վստահեցրել է, որ լուրջ փոփոխություններ կիրականացնի։ Մենք դեռ դրանց չենք հասել, բայց եթե դրանք տեղի ունենան, ապա նախագահը խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանի»,-շարունակել է Գրեմը։ 

Նրա խոսքով՝ նախագահի «հռետորաբանությունը» և ագրեսիվ դիրքորոշումն են օգնել Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել։

Գրեմի խոսքով՝ Թրամփը կարողացավ հստակ ակնարկել Փհենյանին՝ կամ «նորմալ երկիր» պետք է դառնալ կամ «ԱՄՆ-ին հասնելու» նպատակով հրթիռների կառուցումը շարունակելու հետևանքները զգալ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267