Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ամերիկյան դպրոցում աշակերտը 8 մարդ է գնդակահարել

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սանտա Ֆե քաղաքի միջին դպրոցում աշակերտը հրաձգություն է կազմակերպել, որի արդյունքում զոհվել է 8 մարդ: Եվս մի քանիսը վիրավորվել են: Այդ մասին տեղեկացնում է ABC13 հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:

Կասկածյալը ձերբակալվել է: Նրա անձը դեռ չի հրապարակվում: Ոստիկանությունը լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել:

Առավոտյան ժամը 8-ի մոտակայքում դպրոցի շենքում միացել է հակահրդեհային ազդանշանը և աշակերտները լքել են դասարանները: Ուսուցչուհիներից մեկի խոսքով՝ շենքում կրակոցներ են լսվել: Մեկ ուրիշը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է հանցագործը կրակ բացել նկարչության դասասենյակում նստած աշակերտուհիներից մեկի վրա:

Տեսանյութում երևում է, որ աշակերտները փողոցում են, իսկ ոստիկանները զննում են նրանց ուսապարկերը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեք ոստիկանական ուղղաթիռ է վայրէջք կատարել դպրոցի տարածքում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267