Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱՄՆ-ը միջուկային ռումբ է փորձարկել

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ ռազմաօդային ուժերը՝ Էներգետիկայի նախարարության Միջուկային անվտանգության ազգային վարչության հետ համատեղ B61-12 միջուկային ռումբի երկու փորձակում են իրականացրել Նևադա նահանգում։ Ինչպես հաղորդվում է վարչության կայքում՝դրանք իրենց մեջ լիցք չեն պարունակել։

Նշվում է, որ B61-12-ի ծառայության ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում փորձարկումներն անցկացվել են օգոստոսի 8-ին։ Արկը նետվել է F-15E ռմբակոծիչից։ Փորձարկումների ընթացքում գնահատվել են ռումբի ոչ միջուկային հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ինքնաթիռի՝ զենք տեղափոխելու ունակությունը։

B61-12-ն իրենից ներկայացնում է B61 մարտավարական միջուկային ավիառումբի կառավարվող մոդիֆիկացիան։

Նշվում է, որ B61 ռումբերի արդիականացման ծախսերի ընդհանուր ծավալը կգերազանցի 9.5 մլրդ դոլարը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 14 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287