Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱՄՆ-ը սպառնում է Թուրքիային պաշտպանական համագործակցության խզմամբ

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի է ձեռք բերել ռուսական S-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը՝ սպառնալով խզել պաշտպանական համագործակցությունը Վաշինգտոնի և Անկարայի միջև:

Այդ մասին հայտարարել է Եվրոպայում համատեղ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Կուրտիս Սկապարոտին:

«Մենք Թուրքիայի հետ քննարկում ենք նրանց օդային պաշտպանության միջոցները և համակարգերը, որոնք կարող են օգտագործել: Չեմ կարծում, որ դա արդեն ավարտված գործարք է: Մենք դեռ ժամանակ ունենք`համոզելու նրանց, որ այս համակարգը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ»,- ասել է Սկապարոտին:

Դեմոկրատ սենատոր Ջեկ Ռեդը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից S-400-ի գնումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև պաշտպանական համագործակցության համար:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267