Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«ԱՄՆ-ն արձագանքել է «Ինջիրլիք» ռազմաբազայի վերաբերյալ թուրքական սպառնալիքին»

Բաքու-ԱՊԱ: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայից ամերիկացի զինվորականների օգտվելու հնարավոր սահմանափակումը բացասաբար կազդի ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Անկարային Վաշինգտոնի աջակցության վրա. «Կարծում եմ, որ «Ինջիրլիք» ռազմաբազայից մեր օգտվելը սահմանափակելու սպառնալիքը կարող է խաթարել այն աջակցությունը, որը մենք կարող էինք ցուցաբերել»։

Նա հույս է հայտնել, որ այդ սպառնալիքը կյանքի չի կոչվի. «Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով առանցքային կարևորության դաշնակից է, և ԱՄՆ-ը ներկայումս հավելյալ օգնություն է ցուցաբերում նրան՝ կապված ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետ»։ Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը հայտարարել է, որ Անկարան հարցականի տակ է դրել «Ինջիրլիք»-ի ավիաբազայում ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի ուժերի ներկայությունը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8627
 
RR
0.0304