Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

ԱՄՆ-ն ԻՊ-ի պարագլխի սպանության մասին որևէ ապացույց չունի. Պենտագոն

Բաքու-ԱՊԱ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ չի կարող հաստատել` արդյոք «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է, թե ոչ:

«Եթե մենք իմանայինք այդ մասին, կասեինք, ներկա պահին ես չեմ կարող հաստատել կամ հերքել դա», - Մեթիսին մեջբերում է Agence France Presse-ը:  Նրա խոսքով` իրենք համարում են, որ Բաղդադին ողջ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել:  Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնից այս շաբաթ ավելի վաղ հայտնել էին, որ Բաղդադի սպանության մասին լուրեր են ստացել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում հաստատված ԻՊ-ի ղեկավարներից:  ԻՊ-ի պարագլխի սպանության հաստատման կամ հերքման մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի արվել իսլամիստական լրատվամիջոցների կողմից:  Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի հնարավոր սպանության մասին մայիսին իրականացված ավիահարվածից հետո հաղորդել էր Ռուսաստանը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296