Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Անար Ալեքպերով. «Ահաբեկչությունը հանցագործություն է, անկախ նրանից, թե որտեղ է նա տարածվում»

Բաքու-ԱՊԱ: «Ահաբեկչությունը հանդիսանում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն, անկախ նրանից, թե որտեղ է այն տարածվում»։

Այդ մասին Կաննում՝ Ադրբեջանական մշակույթի օրերի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական, Հեյդար Ալիևի Հիմնադրամի գործադիր տնօրեն Անար Ալեքպերովը:

Ա. Ալեքպերովը հիշատակել է անցյալ տարվա հուլիսի 14-ին Նիս քաղաքում իրագործված ահաբեկչության մասին, որի հետևանքով շատ մարդիկ են զոհվել։ Նրա խոսքով, Ադրբեջանին լավ հայտնի է ահաբեկչական գործողությունների զոհերի պատճառած ցավը, որովհետև անձամբ ապրել է այդ ամենը։

«Հայաստանի Զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են իրականացնում մերձճակատային գոտում ապրող ադրբեջանական խաղաղ բնակչության հանդեպ։ 10 օր առաջ Ֆիզուլիի Ալխանլը գյուղի գնդակոծության հետևանքով սպանվեց երկամյա Զահրան»,- ասել է Ալեքպերովը։

«Նրա խոսքով, Ադրբեջանը հանդիսանում է խաղաղության և անվտանգության ավետաբեր, մեր երկիրը սկզբունքային դիրքորոշում է որդեգրել ռասայական, ազգային և կրոնական խտրականության դեմ. «Մեր պետությունը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր դրսևորումները, որը սարսափելի աղետի է վերածվել ողջ աշխարհի համար։ Մենք հավատում ենք, որ բոլոր ժողովուրդները՝ համախմբելով ուժերը, կարող են կանգնեցնել ահաբեկչությունը, որը վտանգ է ներկայացնում մարդու անվտանգության, ժողովրդավարական արժեքների, իրավունքների և ազատության համար»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286