Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը

Բաքու-ԱՊԱ։ Մարտի 14­-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը։

Սպասվում են մի շարք երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ: Ներկայում տեղի է ունենում Ռուսաստանի պատվիրակության, որը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հանդիպումը ՄԱԿ-­ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստուրգարի գլխավորությամբ:

ԱՄՆ­-ի պատվիրակությունը ներկայացված է Ղազախստանում այդ երկրի դեսպանով եւ Վաշնգտոնից ժամանած ներկայացուցչով, նշել է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ չճշտելով ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը: Թուրքիան եւ Իրանը
ներկայացված են փոխնախարարների մակարդակով:

Ինչպես լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավար Քայրաթ Աբդռախմանովը, մարտի 14­-ին սպասվումէ Սիրիայի «Հարավային ճակատ» զինված ընդդիմադիր խմբի պատվիրակության ժամանումը:

Աստանայի հանդիպմանը, նրա խոսքով՝ կքննարկվեն գերիների փոխանակման եւ հումանիտար օբյեկտների ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման հարցերը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիացի ապստամբների պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորման բանակցությունների նոր փուլին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 13 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287