Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքուն կընդունի «Ստամբուլյան գործընթացի» 7-րդ նախարարական համաժողովը

Բաքու-ԱՊԱ: «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթացի» 7-րդ նախարարական համաժողովը կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը։

Այդ մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից։

Նախարարությունից հայտնել են, որ նախարարների 7-րդ համաժողովին կմասնակցեն «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթացի» մասնակից երկրները, այդ կազմակերպությանն աջակցող երկրները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարների համաժողովից առաջ՝ նոյեմբերի 30-ին, կկայանա բարձրաստիճան պաշտոնյաների նիստը։

«Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթացի» նախարարական հերթական համաժողովը Բաքվում անցկացնելու մտադրությունը հավանության է արժանացել 2016 թվականի դեկտեմբերի 4-ին, հնդկական Ամրիթսար քաղաքում  անցկացված խորհրդաժողովում:

Ադրբեջանը, որպես ««Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթացի» համանախագահ և նախարարների 7-րդ համաժողովի տանտեր՝ Ստամբուլյան գործընթացի շրջանակներում, ինչպես նաև համակողմանի հիմքով կաջակցի Աֆղանստանում խաղաղությանը, և այդ երկրի զարգացմանը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285