Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում ռազմատեխնիկական նոր պայմանագրի շուրջ

Բաքու-ԱՊԱ։ Բաքուն նոր բանակցություններ է վարում Մոսկվայի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում պայմանագրերի շուրջ և այդ ուղղությամբ որևէ սահմանափակում չի տեսնում:

Այս մասին «РИА Новости»-ին Դավոսում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ գործընթացը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Այժմ բանակցություններ են ընթանում: Դուք ավելի լավ գիտեք, որ ռուսական ռազմական արդյունաբերությունն առաջընթաց է ապրում, ի հայտ է գալիս նոր ժամանակակից սպառազինություն: Ընդհանուր առմամբ, մեր համագործակցությունն այդ ոլորտում բեղուն է»,- ասել է Իլհամ Ալիևը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:

Նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել:

«Դրանց մեծ մասն իրականացվել է: Այժմ կաշխատենք համագործակցության հետագա ծրագրերի շուրջ: Ոչ մի սահմանափակում Ադրբեջանում և Ռուսաստանում չկա»,- ասել է Իլհամ Ալիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301