Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԴԱԻՇ-ի պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմաբազայում

Բաքու-ԱՊԱ: ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին բռնվել է և այժմ գտնվում է ամերիկյան ռազմաբազայում, հայտնում է թուրքական «Ենի շաֆաք» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ գրոհայինների առաջնորդին բռնել են Իրաքում, իսկ հետո տեղափոխել Սիրիա։ Սկզբում նա պահվել է Ռաս-էլ-Այնի ամերիկյան բազայում, իսկ հետ տեղափոխել Հասակայի Ռումեյլան շրջանում գտնվող բազա։

Ալ-Բաղդադիից բացի, ինչպես նշվում է, Սիրիա են տեղափոխվել ծայրահեղական խմբավորման ևս 7 հրամանատարներ։

Նրանցից մեկը եղել է Իրաքի քաղաքացի, մյուսները չեն հանդիսացել ո՛չ Իրաքի, ո՛չ էլ Սիրիայի քաղաքացիներ։
ՌԴ ՊՆ-ն ալ-Բաղդադիի ոչնչացման մասին հայտարարել էր դեռևս այս տարվա հունիսի կեսերին։ Տեղեկությունը հաստատել էին նաև ԴԱԻՇ-ի գրոհայինները։ Այդուհանդերձ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները մինչ օրս հայտարարում են, որ ահաբեկիչների առաջնորդը ողջ է։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301