Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Դոնալդ Թրամփը չեղարկել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյարկել է հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփը նամակ է հղել Կիմ Չեն Ընին, որում հայտնել է Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպման չեղարկման մասին:

Թրամփը նշել է, որ ինքը շատ է ցանկացել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ, սակայն, ցավոք, նրա «վերջին հայտարարությունը, որը լի էր զայրույթով և ակնհայտ թշնամանքով», ստիպել է իրեն մտքափոխվել՝ այդքան սպասված հանդիպման հետ կապված։

«Դուք խոսում եք Ձեր միջուկային հնարավորությունների մասին, սակայն մեր հնարավորություններն այնքան մեծ ու հզոր են, որ ես աղոթում եմ յուրաքանչյուր օր, որպեսզի մենք ստիպված չլինենք դրանք օգտագործել»,- նշվում է նամակում:
«Հույս ունեմ, որ մեր հանդիպումը մի օր կկայանա: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ՝ (ամերիկացի) պատանդների ազատ արձակման համար, որոնք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ: Դա մի ազնիվ քայլ էր, որը մենք գնահատեցինք»,- նշել է Թրամփը:

Թրամփը Կիմ Չեն Ընին կոչ է արել, որպեսզի մտափոխվելու դեպքում նա չհապաղի եւ գրի իրեն:
«Աշխարհը և, մասնավորապես, Հյուսիսային Կորեան զրկվեցին երկարատեւ խաղաղության, բարգավաճման եւ կայունության լավ հնարավորությունից: Սա բաց թողնված հնարավորություն է՝ տխուր պահ պատմության համար»,- գրել է Թրամփը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267