Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Անգելա Մերկելի ձեռքը»

Բաքու-ԱՊԱ: Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ: Թրամփն հրաժարվել է սեղմել Անգելա Մերկելի ձեռքը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր այցելել է ԱՄՆ: Սպիտակ տան մուտքի մոտ Թրամփը ողջունել է Մերկելին, նրանք սեղմել են միմյանց ձեռքերը և ժպտալով լուսանկարվել են: 

Սակայն ավանդական արարողակարգային նկարահանումների ժամանակ ԱՄՆ նախագահը կարծես թե չի լսել Գերմանիայի կանցլերի ձեռքը ևս մեկ անգամ սեղմելու վերաբերյալ լուսանկարիչներից մեկի խնդրանքը: Ակնհայտ է, որ Մերկելը պատրաստ էր ձեռքը մեկնել Թրամփին. նա հայացք ուղղել է Թրամփի կողմը և նույնիսկ մի փոքր բարձրացել է, բայց ԱՄՆ առաջնորդը համառորեն նայել է տեսախցիկներին և ձեռքերը չի շարժել:

Հիշեցնենք, որ սա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնական հանդիպումն է:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2017

USD
1.7021
 
EUR
1.9133
 
RR
0.0302