Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ձերբակալվել է ՌԴ նախագահի նախկին թեկնածու, գործարար Ումար Ջաբրայիլովը

Բաքու-ԱՊԱ: Մոսկովյան հյուրանոցում ոստիկանությունը ձերբակալել է մեծահարուստ գործարար, Դաշնային խորհրդի նախկին անդամ Ումար Ջաբրայիլովին:«Գործարար Ջաբրայիլովը ձերբակալվել է քաղաքի կենտրոնի հյուրանոցում՝ գիշերը»:

Նախնական տվյալներով, նա որպես պարգեւ ստացած ատրճանակով կրակել է հյուրանոցի առաստաղին: Գործարարին ձերբակալել են խուլիգանության մեղադրանքով, քրեական գործ է հարուցվել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Նախկին սենատորին կարող են զրկել զենք կրելու իրավունքից:

Ումար Ջաբրայիլովը չեչենական ծագումով խոշոր գործարար է, միլիոնատեր, զբաղվում է շինարարական բիզնեսով, գլխավորում է ռուս-քաթարական գործարար խորհուրդը: 2004-2009թ.թ.-ին Դաշնային խորհրդի անդամ է եղել: 2000թ.-ին Ջաբրայիլովը մասնակցել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 0,1%-ը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297