Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ֆիդել Կաստրոյի ավագ որդին ինքնասպան է եղել Կուբայում

բաքու-ԱՊԱ։ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ Դիաս-Բալարտն ինքնասպան է եղել Կուբայում։ Նա 68 տարեկան էր։

Ինչպես հայտնում է կուբայական Granma թերթը, Ֆիդել Անխել Կաստրո Դիաս-Բալարտը գտնվել է խորը ընկճախտի մեջ։ Նա տևական ժամանակ հիվանդանոցում գտնվել է բժիշկների հսկողության տակ։

Նրա հուղարկավոման ժամանակի և վայրի մասին որոշումը կընդունվի ընտանիքի կողմից մոտ ժամանակներս։

Կաստրոյի որդին ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 1-ին, Հավանայում։ 1974 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, պաշտպանել թեկնածուական թեզ միջուկային ֆիզիկայի թեմայով՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում։

2000 թվականին ստացել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան Կուբայի Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանում։ Տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կուբայում ատոմային էներգետիկայի ոլորտում։

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301