Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հյուսիսային Կորեան սպառնացել է հարվածել ամերիկյան բազաներին

Բաքու-ԱՊԱ: Հյուսիսկորեացի զինվորականներն ուսումնասիրում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող Գուամ կղզու ամերիկյան ռազմական օբյեկտներին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի ռազմավարական ուժերը դիտարկում են միջին հեռահարության Hwasong-12 բալիստիկ հրթիռներով բազաների խոցման օպերատիվ պլանը։

Հյուսիսային Կորեայի զինվորականները նախազգուշացրել են, որ պատրաստ են լիարժեք պատերազմ վարել, եթե Վաշինգտոնը «կանխարգելիչ պատերազմ» սկսի հանրապետության դեմ։

Հյուսիսային Կորեայի կողմից նման հայտարարությունը հնչեցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո՝ պատասխանելու Հյուսիսային Կորեային «կրակով ու ցասմամբ»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296