Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հյուսիսային Կորեան ստեղծել է միջուկային լիցք՝ բալիստիկ հրթիռների համար

Բաքու-ԱՊԱ: Հյուսիսային Կորեան բարեհաջող ստեղծել է ոչ մեծ միջուկային մարտագլխիկ, որը կարող է տեղադրվել իր հրթիռների ներսում։

Պարբերականը տեղեկություններ է ներկայացնում ԱՄՆ ՊՆ-ի՝ հուլիսի 28-ի փաստաթղթից, որում հավաքված են Հյուսիսային Կորեայի ռազմական հնարավորությունների մասին տվյալներ։

Չկա հստակ տեղեկություն այն մասին, թե մարտագլխիկների փոքրացված տարբերակի հաջող փորձարկումներ եղե՞լ են։ Հյուսիսային Կորեան դեռևս անցած տարի հայտարարել էր, որ դա իրեն հաջողվել է։

Փաստաթղթում նոր գնահատական է տրվում հյուսիսկորեական ռեժիմի ունեցած միջուկային լիցքերի թվին։ Վաշինգտոնի վերջին տվյալներով՝ խոսքը մոտավորապես 60 մարտագլխիկի մասին է։ Որոշ անկախ փորձագետներ այդ թիվը համարում են ուռճացված։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 11 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0024
 
RR
0.0287