Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի կանանց

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ադրբեջանցի կանանց մարտի 8-ի կապակցությամբ:

«Հարգելի կանայք, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն»:  

Նախագահի շնորհավորական ուղերձում նշված է, որ ադրբեջանցի կանայք բացառիկ վաստակ ունեն ազգային հարուստ ժառանգության, բարոյահոգեբանական արժեքների և մայրենի լեզվի մաքրության պահպանման գործում: Ազգային գրականության մեջ ադրբեջանցի կինը հանդիսանում է գեղեցկության, նրբության, հավատարմության և մաքրության խորհրդանիշը: Բացի այդ, նրան ներհատուկ է ուժեղ կամքը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:     

«Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի 100-ամյակը մենք պատրաստվում ենք հանդիսավոր կերպով նշել, Արևելքի առաջին պետությունն էր, որը կանանց ընտրելու և ընտրվելու իրավունք տվեց: Մենք կարող ենք հպարտանալ ձեր այսօրվա բարձր հեղինակությամբ, որն իր մեջ ներառում է ազգային և ժամանակակից գծեր:    

Հուսով եմ, որ ընտանեկան սուրբ ավանդույթները պահպանելուն զուգահեռ դուք այսուհետ էլ ջանքեր եք գործադրելու երիտասարդ սերնդին ազգային գաղափարների ոգով դաստիարակելու համար: Շնորհավոր ձեր տոնը», - ասված է երկրի ղեկավարի շնորհավորական ուղերձում:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267