Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«ԻՊ-­ն ստանձնել է Ելիսեյան դաշտերում գրոհի պատասխանատվությունը»

Բաքու-ԱՊԱ: Փարիզի կենտրոնի Ելիսեյան դաշտերում ապրիլի 20-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մի ոստիկան, ևս երկուսը վերքեր են ստացել: Հարձակվողը գնդակահարված է: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հայտարարել է, որ նա իր «մարտիկներից» մեկն էր:

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենը հայտարարել է, որ հարձակվողի անձը պարզված է: Փարիզի արևելյան արվարձանում գտնվող նրա տանը խուզարկություն է կատարվել:

«Իսլամական պետության» անունից արված հայտարարության մեջ ասված է, որ Ելիսեյան դաշտերում հարձակումն իրականացրել է «Աբու Յուսեֆ-բելգիացին»:

BFMTV ֆրանսիական հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հարձակվողը Ֆրանսիայի 39-ամյա քաղաքացի է, որը հայտնի է ֆրանսիական հատուկ ծառայություններին և Telegram մեսենջերում քննարկում էր ոստիկանների սպանելու իր մտադրությունը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել ազգին հղած ուղերձով՝ հայտարարելով, որ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգությունը ահաբեկչական բնույթի հետքեր ունի: Ապրիլի 21-ի առավոտյան նշանակված է երկրի Պաշտպանության և ազգային անվանության խորհրդի նիստը:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը, հարձակվողի ավտոմեքենան տեղական ժամանակով ժամը մոտ 21-ին կանգ է առել ոստիկանական ավտոբուսի մոտ: Նա դուրս է եկել ավոմեքենայից և կրակ բացել ինքնաձիգ զենքից: Ականատեսների ասելով՝ նա զինված էր Կալաշնիկով ինքնաձիգով:

Ոստիկա ններից մեկին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախչել՝ կրակելով մյուս ոստիկանների վրա, որոնցից երկուսը վիրավորվել են: Հաղորդվում է նաև պատահական անցորդի վիրավորվելու մասին:
Տղամարդն սպանվել է պատասխան կրակով:

Ելիսեյան դաշտերում գտնվող բոլոր մարդիկ տարահանվել են, ոստիկանությունը շրջապատել է միջադեպի վայրը: Դրանից առաջ Ելիսեյան դաշտերի սրճարանների ու խանութների բազմաթիվ այցելուներ հայտնվել էին արգելափակված վիճակում, նրանց թույլ չէին տալիս փողոց դուրս գալ:

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալու է նախագահական ընտրությունների առաջին փուլը, և Ելիսեյան դաշտերում հարձակման պահին բոլոր 11 թեկնածուները մասնակցում էին հատուկ նախընտրական հաղորդման և հանդես էին գալիս ընտրողներին հղված վերջին հեռուստաուղերձներով:

Նրանք բոլորն էլ համերաշխություն են հայտնել տուժածների հետ:

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը և «Հանրապետականներ» աջ կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել են, որ չեղարկում են ապրիլի 21-ին պլանավորված հանդիպումներն ընտրողների հետ:

Իսլամիստական սպառնալիքը նախընտրական արշավի գլխավոր թեմաներից մեկն էր: «Ֆրանս պրես» գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականից ի վեր Ֆրանսիայում ջիհադականների զոհ է դարձել 238 մարդ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296