Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանը հրթիռակոծել է ահաբեկիչների դիրքերը Սիրիայում

Բաքու-ԱՊԱ: Իրանցի զինվորականները հրթիռակոծել են Սիրիայի արևելյան շրջաններում գտնվող ահաբեկչական խմբավորման դիրքերը:

Գրոհայինները մասնակցություն են ունեցել հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությանը:  Գործակալության հաղորդմամբ` Դեյր Էլ Զոր քաղաքի շրջանում ահաբեկիչների թաքստոցի ուղղությամբ ավիահարված են հասցրել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» զինծառայողները:  Հիշեցնենք, որ Թեհրանի խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով 17 մարդ էր զոհվել: Հարձակումների պատասխանատվությունն ստանձնել էր «Իսլամական պետությունը»:  Ավելի ուշ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել էր, որ ահաբեկչության պատասխանատուներն անպատիժ չեն մնալու:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272