Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանն իսլամական երկրներին կոչ է արել միավորվել Երուսաղեմի համար պայքարում

Բաքու-ԱՊԱ: Մուսուլմանական բոլոր ազգերը պետք է միավորվեն և պաշտպանեն պաղեստինցիների իրավունքները՝ վիճելի քաղաքական պատկանելիություն ունեցող Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:

Ելույթ ունենալով Ստամբուլում մուսուլման առաջնորդների արտակարգ հանդիպմանը՝ Իրանի նախագահը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի որոշումը խոսում է «պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների հանդեպ հարգանքի դեֆիցիտի» մասին։

«Իրանը պատրաստ է համագործակցել բոլոր մուսուլմանական երկրների հետ առանց նախապայմանների՝ պաշտպանելու պաղեստինցիների իրավունքները։ Մեր երկրների համախմբվածությունը չափազանց կարևոր է, և ալ-Կուդսը (Երուսաղեմի արաբական անվանումն է) պետք է դառնա մեր գլխավոր առաջնահերթությունը»,-ասել է նա։

Իր թվիթերյան միկրոբլոգում Ռուհանին հավելել է, որ Թրամփի որոշումը ցույց է տալիս՝ Վաշինգտոնն անազնիվ միջնորդ է։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301