Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Բաքու-ԱՊԱ: Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 17-ին Գազայի հատվածի հյուսիսային մասում հարվածել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին ի պատասխան հրեական պետության դիրքերի գնդակոծման։

«Մեր կործանիչները ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներ են խոցել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում: Դրանցից չորսը պատկանում են ահաբեկիչների ռազմական համալիրին, ևս երեքը կապված են զենքի արտադրության հետ: Գրոհն իրականացվել Է ի պատասխան Սդերոտ իսրայելական քաղաքի գնդացրային գնդակոծման եւ օրվա ընթացքում մեր ուժերին գնդակոծելու հետ կապված մի քանի միջադեպերի»,- գրել Է բանակի մամուլի ծառայությունը Twitter-ում:

Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են սկսվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի եւ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին: Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել Է 2,8 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ Է հայտարարել։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276