Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Գազային

Բաքու-ԱՊԱ։ Իսրայելական օդուժը գրոհել Է Գազայի հատվածի կենտրոնական մասի վրա՝ ի պատասխան Իսրայելի հարավի բնակավայրերի ականանետային գնդակոծումների: Այս մասին հայտնում Է իսրայելական «Հաարեց» պարբերականը։

ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ղեկավարությունում նշել են, որ խոսքը Իսրայելի պատասխան գործողության մասին Է 2014 թվականից ի վեր Գազայի հատվածի կողմից խոշորագույն ականանետային գնդակոծմանը, որը տեղի Է ունեցել մայիսի 29-ին ավելի վաղ: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին մեղադրել Է իսրայելացիների վրա հարձակվելու մեջ:

«Թող աշխարհն իմանա. պաղեստինցի ահաբեկիչները Գազայի հատվածում շարունակում են գրոհել Իսրայելի վրա»,- գրել Է Իսրայելի վարչապետը Twitter-ում: Բացի այդ, Նաթանյահուն հայտարարել Է, որ իսրայելցի զինծառայողները պատրաստ են այսուհետեւ Էլ խստորեն պատասխանել Գազայի հատվածի տարածքից Իսրայելի վրա կատարվող հարձակումներին:

Մայիսի 29-ի առավոտյան արմատականները Գազայի հատվածից առնվազն 27 հրթիռ ու արկ են արձակել Իսրայելի հարավային շրջանների վրա: Ինչպես հայտնել Է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, դրանց մեծ մասը կալանվել Է հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267